Tuesday, 16 06 2026
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք

Եգիպտոսում վիրավորների թիվը հասել է 1700-ի. Զինվորական խորհուրդը ափսոսանք է հայտնել կատարվածի համար

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` Թահրիր հրապարակում, տեղի ունեցած բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 12-ի: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության և ժողովրդագրության նախարարությանը, վիրավորների թիվը հասել է 1700-ի: Նրանց մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց:

Al Jazeera հեռուստաալիքի հաղորդմամբ` ռազմական բախումները մայրաքաղաքից տեղափոխվել են Եգիպտոսի այլ քաղաքներ: Շուրջ 4000 ցուցարարներ փողոց են դուրս եկել Ալ-Մահալա քաղաքում, որը հայտնի է իր ուժեղ աշխատավորական շարժմամբ: Ալեքսանդրիայում մարդիկ փորձել է գրավել ոստիկանական բաժանմունքը: Ցույցեր են տեղի ունենում նաև Մանսուրում, Սուեզում և այլ քաղաքներում:

«Մուսուլման եղբայրներ» շարժումը, որը ցույցի գլխավոր կազմակերպիչն է, դատապարտել է ցույցի ցրումը` նշելով որ դա հիշեցնում է Հոսնի Մուբարաքի ժամանակները:

Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ չի պատրաստվում ձգձգել երկրում անցումային շրջանը, և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան նախատեսված օրը` նոյեմբերի 28-ին: Կիրակի երեկոյան խորհրդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորականները ոչ ոքի թույլ չեն տա խանթարել երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը:

Իր կոմյունիկեում Բարձրագույն խորհուրդը ափսոսանք է հայտնել տեղի ունեցող բախումների վերաբերյալ և կոչ արել բոլոր քաղաքական կուսակցություններին նպաստել երկրի կայունացմանը:

Բանակի ներկայացուցիչները նաև հայտնել են, որ Իսամ Շարաֆի կառավարությանը հանձնարարվել է «ամենակարճ ժամկետում ուսումնասիրել այն հանգամանքները, որոնք հանգեցրել են Թահրիրում ցավալի հետևանքների, և անմիջապես դատարան հանձնել մեղավորներին»։

Հիշեցնենք, բախումները սկսվել են նոյեմբերի 19-ին, երբ ոստիկանությունը ռետինե գնդակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեց Թահրիր հրապարակում հավաքված գործադուլի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին իշխանություններից արագ կյանքի կոչել խոստացված բարեփոխումները, ինչպես նաև բողոքում էին Բարձրագույն խորհրդի ազդեցության ուժեղացման դեմ: Հաղորդվում է, որ բախումների մասնակիցները վանկարկում են Զինվորական խորհրդի հրաժարականը պահանջող կարգախոսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում