Սիրական կառավարության նկատմամբ ճնշումն ավելի է սաստկացել, երբ կառավարական ավազակները սպանել են 15-ամյա մի դպրոցական տղայի:
Mail Online-ը գրում է, որ Մուհամադ Մուլա Էիսայի միակ մեղքը եղել է այն, որ նա հրաժարվել է մասնակցել իշխանական երթին` հակադրվելով զինվորականին, որը եկել է իրենց դպրոց:
Տղային ծեծել են մահակներով, հետո հենց իր դասընկերների ներկայությամբ կրակել են նրա վրա ու սպանել: Զինվորական ոստիկանը հրամայել է. «Նորի՛ց կրակեք, որ հաստատ մեռնի»:
Մուհամադի մահը Սիրիայում սպանված երեխաների թիվը հասցրել է 282-ի:











































