Ինչպես հայտնի է դարձել, այս գիշեր Սենեգալի իշխանությունները որոշում են կայացրել հետ կանչել Թեհրանից իրենց դեսպանին, քանի որ աֆրիկյան այդ երկրի ներկայացուցիչները անբավարար են համարել Իրանի իշխանությունների բացատրությունները Իրանից Լագոս ուղարկված անօրինական զենքի մասին:
Այս տարվա հոկտեմբերին Նիգերիայի Լագոս նավահանգստում հայտնաբերվել էր մի նավ, որը Իրանից գաղտնի զենք էր տեղափոխում, այդ թվում` 107 մմ հրթիռներ և այլ ռազմամթերք:
Այս մասին հայտնում է РИА-Новости գործակալությունը:
Բեռնափոխադրումներով զբաղվող ֆրանսիական ընկերությունից ասել են, թե տեղյակ չեն եղել, որ տեղափոխվող բեռի մեջ անօրինական զենք և զինամթերք կա, և որ այդ բեռը պատկանում է իրանական մասնավոր մի ընկերության:
Ըստ իրավապահների` նախատեսվում էր, որ զենքը պետք է վաճառվի արևմտյան Աֆրիկայի ինչ-որ երկրի:
Մի քանի օր առաջ Իրանի հետ հարաբերությունների դադարեցման մասին է հայտարարել Գամբիան: