Ավարտվեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI–ի այցը Բենինի Հանրապետություն:
BBC-ն նշում է, որ այցի ժամանակ Հռոմի Պապը խոսել է քրիստոնյաների, մուսուլմանների ու աֆրիկյան կրոնի հետևորդների համագործակցության մասին, ապա անդրադարձել է ՄԻԱՎ-ի տարածմանը:
2009 թվականին Հռոմի Պապի այցը Աֆրիկա առաջացրել էր սպիդի դեմ պայքարող ակտիվիստների զայրույթը: Նրանք նշում էին, որ միայն պահպանակներ բաժանելով՝ հնարավոր չէ կանխել ՄԻԱՎ-ի տարածումը:
Հռոմի Պապի հետ հանդիպելու համար Բենինի Կոտոն քաղաքում հավաքվել էին հազարավոր մարդիկ:








































