Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով 53-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց պարտիան ԱՄՆ-ի ներկայացուցիչ Խիկու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ մինչ այդ ոչ-ոքի էին ավարտվել նաև Սերգեյ Կարյակին – Պյոտր Սվիդլեր և Վիշվանաթան Անանդ – Վլադիմիր Կրամնիկ մրցավեճերը:
Բորիս Գելֆանդ – Յան նեպոմնյաշչի և Մագնուս Կառլսեն – Վասիլի Իվանչուկ պարտիաները դեռ չեն ավարտվել:










































