Լիբիայի դատախազությունը պատրաստվում է անցկացնել Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ Ալ-Իսլամի առաջին հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ վերջինիս ձերբակալել են շաբաթ օրը:
BBC-ն հայտնում է, որ հարցաքննության անցկացման վայրը հայտնի չէ: Լիբիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ օրերս տեղի կունենա Սեյֆ Ալ-Իսլամի հանդիպումը միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:









































