Facebook-ի օգտատեր Տաթևիկ Պողպատյանն իր էջում գրում է.
Այո, պետք է վերջ տալ սովետական կգբ- ի գաղտնիքներին, գործակալներին, բանտային ու ոստիկանական այդ ռեժիմին՝ միանշանակ ԱՅՈ, ԱՅՈ, ԱՅՈ…իմ ասածը այլ բան է, եթե ազատվում ենք, ապա մեկընդմիշտ ու վերջնական, առանց խտրականության մաքրենք, ճիշտ մաքրենք, օրենքով մաքրենք, անխտրական մաքրենք:
«Ժառանգության» այսօրվա առաջարկածով մենք կազատվենք, (եթե ազատվենք), մեր երկրում եղած, մեր երկրի քաղաքացի ու մեր երկրի «ԿԳԲ»-ում մնացած նյութերի հիման վրա բացահայտված գործակալներից, բայց հայ գործակալների մեծ մասը Հայասատնի քաղաքացի չի, դրան էլ գումարած մեր «ԿԳԲ»-ում շատ քիչ նյութեր են մնացել, հիմնականը Ռուսաստան են տեղափոխվել «ԿԳԲ»-ի արխիվները, իսկ մեզ մոտ, իմ տեղեկություններով, մնացել են միայն անկարևորները կամ պարզ ասած քավության նոխազները:
Այսպիսով կստացվի, որ մենք կարծես ՄԱՔՐՎԵԼ ԵՆՔ, բայց իրականում կեղտը կմնա, ու կմնա ավելի գաղտնի ու կարևոր տեղերում և ամենավտանգավորը` ավելի լեգիտիմացած:











































