Մոտավորապես 30 ցուցարար շաբաթ օրը Getty թանգարանից պահանջել է վերադարձնել միջնադարյան ժամանակաշրջանի հայկական սուրբ գրքի 7 գեղազարդ էջերը: Գիրքը ունի ինպես պատմական, այնպես էլ ազգային արժեք: Այս մասին հաղորդում է glendalenewspress.com կայքը:
Ցուցարարները հավաքվել են թանգարանի դարպասների մոտ և ամոթանքի կոչեր ուղղել թանգարանի ղեկավարությանը՝ հայտարարելով, որ իրենց պատմությունը վաճառքի ենթակա չէ:
Թանգարանը Զեյթուն ավետարանից պատռած այդ էջերը անօրիանաբար գնել է 1994 թ.՝ 950 հազար դոլարով: Ցուցարաները և հայկական եկեղեցին պնդում են, որ դրանք պատկանում են այն մարդուն, ով գողացել էր դրանք1916 թ., երբ թուրքերը արտաքսում էին հայերին Օսմանյան Թուրքիայի տարածքից:
Կալիֆորնիայի հայ առաքելական եկեղեցին ցանկանում է վերադարձնել էջերը, որպեսզի դրանք ուղարկվեն Հայաստան և կցվեն այստեղ պահվող ձեռագրին:









































