Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 հոգու, ովքեր մեղադրվում են մեկ միլիոն դոլար արժողությամբ ռուսական կեղծ ռուբլիներ սարքելու մեջ: Այս մասին հաղոդրում է BBC-ն:
Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ հանցախմբին, որը ղեկավարել են երկու ոստիկաններ, հաջողվել է ձերբակալել երկարատև հետապնդումից հետո:
Ոստիկանությունը հաստատում է այն տեղեկությունները, որ հանցագործները պատրաստվում էին 30 միլիոն կեղծված ռուբլի տեղափոխել Ռուսաստան: