Saturday, 13 06 2026
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Հեղինակությունների և «օրենքով գողերի»` «օրենքով վախճանը»

Ինչ լավ բան կա «օրենքով գող» կամ հեղինակություն լինելու մեջ, եթե հաշվի առնենք, որ նրանք որքան հզոր են (կամ թվում են այդպիսին), այնքան էլ խոցելի են` թե՛ իշխանության, թե՛ մրցակիցների և թե՛ սեփական շրջապատի կողմից:

Հենց խոցելի լինելով էլ նրանք դառնում են որոշ չափով կառավարելի` հատկապես իշխանության կողմից, և ստացվում է` նրանք ամենևին էլ պետության մեջ պետություն չեն, եթե տվյալ երկրի իշխանությունը դա չցանկանա:

Կոնկրետ հայերի դեպքում նման աղմկահարույց սպանությունների, հանցագործությունների բացահայտումը չափազանց կաղում է. գուցե դա էլ պետության մարտավարությունն է. չեն ցանկանում հանցագործություն բացահայտող պաշտոնյային հարվածի տակ դնել, և փոխարենը թողնում են, որ հանցախմբերը միմյանց հոշոտեն: Կամ` հատուկ ծառայությունները, նմանակելով հանցախմբերից մեկի գործելաոճը, հարձակվում են նրան մրցակից հանցախմբի վրա, և մինչև վերջինս գլխի կընկնի, թե ում ձեռքի գործն է, հանցախմբերի որոշ անդամներ արդեն «վրեժի» զոհ են դարձած լինում:
Փորձենք ամբողջացնել նման հանցագործությունների` վերջին մի քանի տարիների խճանկարը:

Եվ այսպես` 2009-ի փետրվարի 6-ին Մոսկվայի Ինիցիատիվնայա փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ սպանվել է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն վայելող «օրենքով գող», 37-ամյա Ալիկ Մինալյանը, մականունը` Ալիկ Սոչինսկի: Նա մահացել էր տեղում: Նրան սպանել էին ինքնաձիգով, ինչն իրավապահները հայտնաբերել էին դեպքի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Մինալյանը եղել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, և նրա վրա արձակված կրակահերթից մեջքի մասում հրազենային վնասվածք է ստացել նաև մեքենայի վարորդ Հովհաննես Պողոսյանը: «Օրենքով գողի» նկատմամբ Մոսկվայում մահափորձ էր իրականացվել նաև 2006թ.-ին, ինչի արդյունքում, թեև Ալիկ Մինալյանը և նրա վարորդը կրկին հրազենային վնասվածքներ էին ստացել, բայց նրանց հաջողվել էր ողջ մնալ: Ա.Մինալյանն «օրենքով գող» էր դարձել 28 տարեկանում` կովկասցի ազդեցիկ «օրենքով գողեր» Դեդ Հասանի և Շակրոյի առաջարկով, «Կնքահայրն» էլ եղել է վրացի «օրենքով գող» Դադիկո Ցիխելաշվիլին (մականունը` Դաթո Տաշկենտսկի):

Մինալյանը վերահսկողություն է իրականացրել Կրասնոյարսկի շրջանի քրեակատարողական հիմնարկների նկատմամբ: Որպես նրա սպանության հիմնական վարկած իրավապահները դիտարկում են հանցավոր խմբավորումների միջև ազդեցության ոլորտների վերաբաշխումը:
Անցյալ տարի, հունիսի 20-ի առավոտյան, Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան մուտքի մոտ հրազենային վնասվածքներ էր ստացել հանցավոր աշխարհում «Մարսո» մականունով 49-ամյա «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանը: Նա մահացել էր Վեդիի հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Դեպքից 10 րոպե անց ոստիկանության Արարատի բաժին էր ներկայացել Վեդի քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Պերճիկ Շաբոյանը և հայտնել, որ անձնական հարցեր պարզելու համար գնացել է Գոռավան և սպանելու նպատակով կրակել Մարսոյի վրա: Սպանությունը կատարվել էր 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով: Մի քանի դատվածություն ունեցող Մ.Պետրոսյանը «օրենքով գող» է թագադրվել 1983թ.-ին` Երևանում: 1990-ականների վերջին նա բնակություն է հաստատել Մոսկվայի շրջանի Կոլոմենսկո բնակավայրում, որտեղ գլխավորել է խոշոր չափերով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հայերից կազմված հանցավոր մի խմբավորում: Նրան դատապարտել և ՌԴ-ից արտաքսել էին Հայաստան:

2007-ի ապրիլի 28-ին Արաբկիրում սպանվեց քրեական աշխարհի հեղինակություն, 1966թ. ծնված, նախկինում սպանության համար դատապարտված Սամվել Շահվերդյանը: Նրա անունը կապվում էր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լևոն Սարգսյանի` «Ալրաղացի Լյովիկի» անվան հետ: Ապրիլի 28-ին, մոտավորապես ժամը 23-ին կրակոցներ էին հնչել Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում: Անհայտ ու դիմակավորված անձը (կամ անձինք) ինքնաձիգից (հավանաբար) արձակած կրակահերթով սպանել էին հանցագործ աշխարհում «Մերգելյանցի Սամվելիկ» կամ «Բարեց Սամվելիկ» մականուններով հայտնի հեղինակությանը: Սպանությունը կատարվել էր թիկունքից, երբ Ս.Շահվերդյանը հոր հետ մոտեցել էր այն շենքին, որտեղ բնակվում էր:

Կարծիք կար, որ հանցագործները պրոֆեսիոնալ քիլերներ են եղել: Սպանության շարժառիթների մասով մի քանի հակասական վարկածներ էին շրջանառվում. ըստ վարկածներից մեկի` «Սամվելիկը» նախ, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների օգտին է աշխատել` Լևոն Սարգսյանի և Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի հետ, հետո նրանց հետ հարաբերությունները խզելով` աշխատել է Հ.Շահինյանի տեղակալ «Կյաժ Էդիկի» օգտին, իսկ վերջին ընտրություններում էլ քարոզչություն էր արել արդեն ԲՀԿ օգտին: Չի բացառվում, որ կուսակցական ճամբար փոխելը նրա համար ճակատագրական է եղել:

2006-ի օգոստոսի 8-ին էլ, ցերեկվա ժամը 13: 30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ճանապարհին սպանվել էր «Հայ-հույ» մականունով հայտնի Ալեքսանդր Գիվոևը: Նա Մոսկվայի հայկական հանցավոր խմբի առաջնորդներից մեկն էր, «օրենքով գող»: Գիվոևն իր ընտանիքի հետ «Ջիպ Գրանդ Չերոկի» մեքենայով ուղևորվելիս էր եղել Գյումրի, ճանապարհին ավտոմեքենան կայանել էր առևտուր անելու համար, և այդ պահին նրան էր մոտեցել կարմիր գույնի «ՎԱԶ 2109» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենան, որտեղից անհայտ անձն ինքնաձիգից կրակահերթ էր արձակել Գիվոևի ուղղությամբ: Արդյունքում վերջինս տեղում մահացել էր: Հետագայում հանցագործների մեքենան հայտնաբերվել էր սպանության վայրից 10 կմ հեռավորության վրա` դաշտում և այրված վիճակում: Հանցագործներն այնտեղ էին թողել նաև սպանության գործիքը` ինքնաձիգը: Հարձակվողները երկուսն էին եղել և առանց դիմակի: Մասնագետները հավանական էին համարում, որ սպանության մոտիվը վրեժխնդրությունն է, և դա կազմակերպված էր դրսից, բայց հիշեցնենք, որ Գիվոևը մինչև այդ դեպքը բարձրաձայնում էր Սերժ Սարգսյանի հետ ունեցած վատ հարաբերությունների մասին:

Այս շղթային հավելենք նաև 2007-ի փետրվարին «Ռելաքս» դիսկո-ակումբում կատարված երկու հեղինակությունների` Արտաշես Համբարձումյանի, Մհեր Պողոսյանի սպանությունը, որի մեջ կասկածվում էր «Մանումենտցի Հայկոն»: Վարկածներից մեկը վրեժխնդրությունն էր` Մհերի դեպքում, իսկ Արտաշեսի դեպքում` անհավասարակշիռ պահվածքը, ով փորձել էր նրանց բաժանել:

Հ.Գ. Այսպես էլ մեր հասարակությունը համբերությամբ սպասում է` վախի մթնոլորտում, որ հանկարծ մի օր այդ «ռազբորկաների» գնդակն իրեն չդիպչի, իսկ հանցաշխարհի` ավելի խելամիտ ներկայացուցիչներն իրենց զավակներին ուղարկում են` արտերկրի ԲՈՒՀ-երում սովորելու, որովհետև գողական բարքերն էլ շատ կեղտոտվել ու խեղաթյուրվել են, ու դրանց մեջ ոչ մի լավ բան չկա:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում