Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հայաստանում իրավունքի խախտումը իրականացվում է պատվերի հիման վրա. Ա. Զեյնալյան

Հայաստանում իրավունքի խախտումը իրականացվում է պատվերի հիման վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արտակ Զեյնալյանը`մեկնաբանելով, թե ինչու պատասխանատվության չեն ենթարկվում խախտում իրականացրած դատավորները Հայաստանում:

Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը թվով երրորդ դատական վճիռն է կայացրել Հայաստանի Հանրապետության դեմ`կառավարությանը պարտավորեցնելով վճարել18 հազար 500 եվրոյին համարժեք փոխհատուցում պետության կարիքներին զոհ դարձած ևս մեկ ընտանիքի:

Արտակ Զեյնալյանն ասաց, որ մի դեպք է եղել, երբ Եվրադատարանի վճռից հետո կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
Միշա Հարությունյանի գործով Սյունիքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը. նա մեկ տարի շարունակ պակաս աշխատավարձ է ստացել:

«Որևէ այլ պաշտոնատար անձ եվրոպական դատարանի վճիռների հիման վրա չի ենթարկվել պատասխանատվության»,- տեղեկացրեց փաստաբանը`հավելելով, թե աբսուրդ է, որ առաջին ատյանի դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել, իսկ մյուս ատյանների դատավորները`ոչ: Ըստ նրա` եթե մեղավոր է առաջին ատյանի դատավորը, մեղավոր են նաև հաջորդ ատյանների դատավորները ևս, որովհետև այդ ակտը ենթարկվել է փոփոխությունների իրավաչափության տեսակետից վերադաս դատարանների կողմից, և ըստ էության մեղավորները բոլոր դատավորներն են:

Արտակ Զեյնալյանը նաև մանրամասնեց, որ առաջին ատյանի դատարանից հետո մարդը չի կարող դիմել Եվրոպական դատարան, քանի որ Եվրոպական դատարան դիմելու համար պետք է սպառել ներպետական պաշտպանության միջոցները. բոլոր ատյաններով պետք է անցնել:

Ըստ փաստաբանի` որևէ մեկի դեմ որևէ ռեգրեսիվ հայց չի ներկայացվել:

Այն հարցին, թե Հայաստանում ինչու են խուսափում ռեգրեսիվ հայց կիրառելուց, պատճառաբանեց, որ իրավունքի խախտումը իրականացվել է պատվերի հիման վրա, այսինքն` դատավորը կատարել է պատվեր:

Խոսելով այլ երկրներում նախադեպերից`նշեց, որ Ադրբեջանում կա այդպիսի իրավակարգավորում, երբ Եվրոպական դատարանի վճռից հետո պատասխանատվության պետք է ենթարկվեն այն դատավորները, ովքեր իրականացրել են դատական ակտը: «Իմ խորին համոզմամբ՝ ողջ համակարգն է մեղավոր, երբ սխալներ են լինում դատական համակարգում, ոչ թե կոնկրետ դատավորը: Իմ կարծիքով՝ դատավորները չպետք է պատասխանատվության ենթարկվեն»,- կարծում է փաստաբան Արտակ Զեյնալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում