Երուսաղեմի արևմտյան մասում`ԱՄՆ հյուպատոսարանի մոտ, ցույց է անցկացվել` ի պաշտպանություն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:
Հյուպատոսարանը պաշտպանում էին իսրայելյան ոստիկանության աշխատակիցները: Ցույցին մասնակցել են մի քանի տասնյակ պաղեստինցի և իսրայելցի արաբներ:
‹‹Կորչի իմպերիալիզմը… Հանգիստ թողեք Սիրիային››,-բացականչում էին ցուցարարները:
Կարելի էր տեսնել քննադատական արտահայտություններով պաստառներ` ուղղված Քաթարի և Արաբական երկրների լիգայի հասցեին, որոնք Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ կոշտ դիրքորոշում են ցուցաբերել: