Մի քանի հարյուր եթովպացի զինվորականներ շարժվում են դեպի Սոմալիի կենտրոն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գալգուդուդ շրջանի ավագանիները հայտնել են, որ ավտոշարասյուն են տեսել՝ բաղկացած 14 բեռնատարից, որոնք տեղափոխում էին զինվորների:
Ավելի փոքր շարասյուն են տեսել նաև հարևան Խիրան շրջանում:
Սակայն Եթովպիայի ԱԳՆ ներկայացուցիչը ֆրանսիական լրատվական գործակալությանը հայտնել է, որ Սոմալիում չկան եթովպացի զինվորներ:











































