MIGnews.com կայքի հաղորդմամբ՝ իսրայելական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Եգիպտոսը վերականգնել է Իսրայելում գազի մատակարարումը:
Մատակարարումը դադարեցվել էր մեկ շաբաթ առաջ, երբ հերթական` այս տարի արդեն յոթերորդ անգամ Սինայի թերակղզու խողովակաշարի վրա դիվերսիա էր կազմակերպվել:
Նախորդ շաբաթ եգիպտական իշխանությունները հայտարարել էին, որ ձերբակալել են բեդվինական հանցախմբի պարագլուխներին, ովքեր կազմակերպել էին դիվերսիան: