Իրանը հայտարարել է չորսօրյա զորավարժություններ սկսելու մասին. դրանք ուղղված կլինեն բանակի պատրաստականությանը՝ պայքարելու օտար երկրի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակվելու դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երկրի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այդ զորավարժությունները կանցկացվեն երկրի արևելքում:
Զորավարժությունները կազմակերպվում են, քանի որ Իրանի և գերտերությունների միջև հարաբերությունները ավելի են լարվել՝ կապված ԱԷՄԳ-ի զեկույցի հետ:
Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ն իր զեկույցում մտահոգություն էր հայտնել իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ: