Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նոյեմբերի 18-ին` ժամը 18.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































