ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետական կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին:
Խաղի ավարտին Ս. Սարգսյանը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաև գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին:












































