Անդերս Բրեյվիկն ուսումնասիրում էր Նորվեգիայում ահաբեկչություններ իրականացնելու 30 տարբեր թիրախներ: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները վկայակոչելով իրենց տրամադրության տակ հայտնված հարցաքննության տվյալները:
Մասնավորապես նա մտորում էր Նորվեգական աշխատավորական կուսակցության, Սոցիալիստական աջ կուսակցության, «Դագսավիսեն» թերթի խմբագրության, НРК հեռուստաընկերության գրասենյակները, թագավորական պալատը, Հելլերի միջուկային ռեակտորները և նավթային հարթակներից մեկը պայթեցնելու մասին:
Բացի այդ, տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ ահաբեկիչը շուրջ 10 թիրախ էր պատրաստել Նորվեգիայի սահմաններից դուրս: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օսլոյի հուլիսի 22-ի ահաբեկչության ժամանակ Բրեյվիկի գլխավոր «կենդանի» թիրախը եղել են երկրի արտգործնախարարը և նախկին վարչապետ Գրու Հարլեմ Բրունդթլանդը:
Բրեյվիկի նախնական նպատակը կառավարության շենքը պայթեցնելն էր: Ինչպես երևում է հարցաքննությունից, Բրեյվիկը պատրաստվում էր պայթուցիկներով բեռնավորված մեքենան տեղադրել ավտոշարասյուների միջև: Նրա հաշվարկներով դա կհանգեցներ ամբողջ շենքի փլուզմանը: Սակայն երբ այդ ծրագիրը չհաջողվեց իրականացնել, Բրեյվիկը ուղղություն վերցրեց դեպի Ուտոյա:
Հիշեցնենք, որ Ուտոյա կղզում Բրեյվիկի ահաբեկչության զոհ դարձան 69 մարդ, հիմնականում դեռահասներ: Եվս 8 մարդ զոհվեցին Օսլոյում` կառավարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:









































