Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,738,176 ԱՄՆ դոլար՝ 383.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,614,599 ԱՄՆ դոլար՝ 385.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 384.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 384.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար:









































