Ոչ մեծ կոկորդիլոսը տագնապ է առաջացրել մեքսիկական Պլայա-դել-Կարմեն հանգստավայրի հյուրանոցում ապրողների շրջանում: Հայտնի չէ, թե կոկորդիլոսն ինչպես է հայտնվել հյուրանոցի տարածքում, այնուամենայնիվ, նրան բռնել են և տեղափոխել այլ վայր:
РИА Новости-ն հայտնում է, որ բնապահպանները հյուրանոցի շրջակայքը ցանկապատել են, որպեսզի զբոսաշրջիկներին նման միջադեպերն այլևս չանհանգստացնեն: