«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 17-ին` ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած կինը հայտնել է, որ բջջային հեռախոսների նորոգման կետի աշխատակիցը վիճաբանում է իր հետ:
Պարզվել է, որ կինն իր բջջային հեռախոսը հանձնել էր նորոգման, որի դիմաց պետք է վճարեր 5.000 դրամ, սակայն նորոգված հեռախոսը վերցնելիս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է վճարել 5.000 դրամը:
Բացահայտ հափշտակելով նորոգման կետի աշխատակցին պատկանող 30.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի, սակայն բռնվել է աշխատակցի կողմից:
Այդ ընթացքում կինը հասցրել է գետնին նետել և վնասել բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն:









































