Monday, 08 06 2026
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա

Իրանին հարվածելու իսրայելական գաղտնի պլանի հիմքն էլեկտրոնային զենքն է. The Daily Beast

Իրանական Iran News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ The Daily Beast-ի մեկնաբան Էլի Լեյքը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզական ծառայության նախկին և գործող աշխատակիցներին, վստահեցնում է, որ քանի դեռ վերջին տարիներին Իրանը զարգացրել է իր միջուկային ծրագիրը, Իսրայելը ստեղծել է բարձրտեխնոլոգիական զենք, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներ։

Դրա օգնությամբ Իսրայելը կարող է անջատել, կուրացնել և «լսելու» ունակությունից զրկել Թեհրանի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ)։ Այս ամառ ամերիկյան հետախուզությունը եկել է այն եզրահանգման, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու դեպքում Իսրայելը կիրառելու է ոչ միայն մարտական ինքնաթիռներ, այլև էլեկտրոնային զենք։

Վերջինս կշրջափակի էլեկտրամատակարարումը, ինտերնետը, բջջային կապը և ոստիկանության ու հրշեջների համար նախատեսված հաճախականությունները։ Օրինակ՝ Իսրայելը ստեղծել է զենք, որն ունակ է ազդանշանի պատրանք ստեղծելու միջոցով բջջային ցանցերը հասցնել քնած ռեժիմի, այսինքն՝ ցանցը փաստացիորեն անջատվում է։

Լեյքը պնդում է, որ երբ 2007 թվականին իսրայելական ավիացիան հարձակում էր գործում Սիրիայի ենթադրյալ միջուկային օբյեկտի վրա, նա մոլորության մեջ գցեց սիրիական ՀՕՊ-ի ռադարներին։ Այն ժամանակ նախ տպավորության առաջացավ, որ երկնքում որևէ ինքնաթիռ չկա, իսկ ակնթարթներ անց ռադարները ցույց տվեցին, որ օդում առկա են հարյուրավոր ինքնաթիռներ։

Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե 2007 թվականին իսրայելական մարտական ինքնաթիռները սիրիական միջուկային օբյեկտին հարվածելու համար օգտվել են Թուրքիայի տարածքից՝ հանկարծակիության գործոնն ապահովելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում