Youtube կայքում նախօրեին տեղադրված տեսագրությունում ներկայացված է երկնքի՝ մեկ տարի տևած ուսումնասիրությունը: Սան Ֆրանցիսկոյի Էքսպոլատորիում թանգարանի տանիքին տեղադրված տեսախցիկը ամեն 10 վայրկյանը մեկ նկարել է երկինքը: Այս նկարները օգտագործելով` տեսագրության հեղինակը ստեղծել է մոզայիկ ֆիլմ` ներկայացնելով տարվա յուրաքանչյուր օրը: Հեղինակի նպատակն է եղել ցույց տալ լույսի և եղանակի փոփոխությունը տարվա ընթացքում: