Ֆիլիպինների ընտրական մարմինը համաձայնվել է մեղադրանք ներկայացնել նախկին նախագահ Գլորիա Մակապագալ-Արոյոյի նկատմամբ` 2007 թվականի ընտրությունները կեղծելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, Արոյոն, որը նախագահական պաշտոնը զբաղեցնում էր 2001 մինչև 2010 թվականը, հերքում է բոլոր մեղադրանքները, իսկ նրա փաստաբանը այդ մեղադրանքներն անվանել է կեղծված: Ֆիլիպինների ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ պաշտոնական մեղադրանքները ներկայացվելու են ավելի ուշ, և դատարանը կարող է վճիռ կայացնել կալանավորման համար: Եթե Արոյոյին մեղավոր ճանաչեն, նրան կարող են դատապարտել ցմահ բանտարկության:
Հիշեցնենք, որ Ֆիլիպինների կառավարության հետ վեճերից հետո Արոյոյին արգելել են երկրից հեռանալ: Այս շաբաթ Ֆիլիպինների գերագույն դատարանը մերժեց երկիրը լքելու արգելքը երկարաձգելու պահանջը, սակայն նրան դեռ թույլ չեն տա հեռանալ: Արոյոն դատարանում ստացել է երկիրը լքելու թույլտվության իրավունք: Անդամալույծի սայլակով շարժվող նախկին նախագահը վստահեցնում է, որ նրան անհրաժեշտ է միջազգային մասնագետների օգնություն ոսկրերի հազվադեպ հիվանդությունը բուժելու համար:
Reuters, գործակալության հաղորդմամաբ՝ նրա անունով տոմս է պատվիրված դեպի Սինգապուր: