Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սիրիայի նախագահի հորեղբայրը` Ռիֆաաթ Ալ-Ասադը, կոչ է անում նրան հրաժարական տալ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հորեղբայրը՝ սիրիական բանակի նախկին զորահրամանատար Ռիֆաաթ Ալ-Ասադը, կոչ է արել նրան հրաժարական տալ: Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ռիֆաաթը կարծում է, որ իր եղբորորդին մեղավոր չէ ներկա քաղաքական ճգնաժամի համար:

Ռիֆաաթ Ալ-Ասադի խոսքերով` Սիրիայի նախագահի հրաժարականն անհրաժեշտ է քաղաքացիական պատերազմը կանխելու համար, քանի որ ներկա քաղաքական վարչակարգի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների 6 ամիսներն արդեն հանգեցրել են մեծ թվով զոհերի:

«Անհրաժեշտ է, որպեսզի նա հեռանա, սակայն երկիրը լքելու կարիք չկա: Նա պատասխանատվություն չի կրում (քաղաքական ճգնաժամի համար.- 1in.am)։ Պատմականորեն այնպես է դասավորվել, որ այս ժամանակաշրջանում շատ բաներ են կուտակվել: Ես կցանկանայի, որպեսզի նա ինքը զգար, որ պետք է հրաժարական տա»,- հայտարարել է Ռիֆաաթ Ալ-Ասադը:

Շաբաթվա սկիզբին Ռիֆաաթ Ալ-Ասադը նմանատիպ ևս մեկ կոչ էր արել ֆրանսիական Figaro թրթին տված հարցազրույցում:

Ռիֆաաթ Ալ-Ասադը Հաֆեզ Ասադի կառավարման տարիներին եղել է Սիրիայի բանակի հրամանատարներից մեկը: Նրա գլխավորությամբ է ճնշվել 1982 թ. Համայի ապստամբությունը: Հենց այդ քաղաքն էլ այժմ ակտիվորեն հանդես է գալիս Բաշար Ալ-Ասադի դեմ:

1980-ական թթ. նա փորձեց իր ձեռքը վերցնել իշխանությունը, սակայն դա նրան չհաջողվեց։ Այժմ Ռիֆաաթ Ալ-Ասադը ապրում է Սիրիայի սահմաններից դուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում