Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաթումում մեկնարկում է Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության նիստը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինս նշել է. «Այդ հանդիպումը պլանավորվել է բարձր մակարդակով։ Միջկառավարական հանձնաժողովի նիստը գլխավորելու են Հայաստանի և Վրաստանի վարչապետերը։ Նիստը տևելու է երկու օր։ Սա կլինի Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովների թվով 9-րդ նիստը»։