Ամերիկյան իշխանությունները Սպիտակ տան վրա կրակող Օսկար Օրտեգա-Էրնանդեսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու փորձ կատարելու մեղադրանք են ներկայացրել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բարաք Օբաման կրակոցների ժամանակ գտնվում էր Հավայան կղզիներում:
Հիշեցնենք, որ Էրնանդեսին ձերբակալել են Փենսիլվանիայում` հյուրանոցում: Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն՝ Սպիտակ տան մոտակայքում երկու փամփուշտ է հայտնաբերվել: