Երգչուհու 2008 թվականին կայացած ամուսնությունը Ջեյ Զիի հետ շատ լավ պահված գաղտնիք էր, բայց Բեյոնսեն իր նոր I Was Here էմոցիոնալ տեսահոլովակում ցուցադրում է իր հարսանեկան արարողությունից ընդամենը երկու վայրկյան:
Չորսուկես րոպեանոց տեսահոլովակի վերջում երգչուհին ցուցադրում է իր հարսանեկան զգեստի դիմացից և ետևից արված նկարները: Այդ զգեստը նախկինում երբեք չէր ցուցադրվել:







































