Եվրոպական բորսաները հինգշաբթի օրվա աճուրդն ավարտել են 1-1,5 տոկոս անկմամբ` վախ ունենալով, որ եվրոգոտու տնտեսական ճգնաժամն ավելի կխորանա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիական CAC ինդեքսն ընկել է 1,78 տոկոսով, գերմանական DAX-ը` 1,07 տոկոսով, իսկ բրիտանական FTSE 100-ը` 1,56 տոկոսով:
Անկում է գրանցվել նաև ամերիկյան առաջատար ֆոնդային ինդեքսների մոտ: Nasdaq-ը ընկել է 1,19 տոկոսով, Dow Jones-ը` 0,40 տոկոսով, իսկ Standard & Poor’s 500–ը` 0,77 տոկոսով:











































