News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը, որում Աբխազիայի ու Հարավային Օսիայի վերաբերյալ մի քանի անգամ գործածված է «օկուպացիա» բառը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով, բանաձևի օգտին քվեարկել է մոտ 560 եվրապատգամավոր, մոտ 20-ը դեմ են քվեարկել, նույնքանն էլ ձեռնպահ են մնացել։ Ըստ Կալանդաձեի՝ շատ կարևոր է, որ այդ փաստաթղթում Վրաստանը նշված է որպես ինքնիշխան երկիր և 3 անգամ գործածված է «օկուպացիա» բառը, ինչպես նաև «էթնիկ մաքրում» արտահայտությունը (նկատի է առնվում Վրաստանում Ռուսաստանի իրականացրած քայլերը)։











































