Մոսկվայում ընթացող շախմատի Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայել Տալի 6-րդ միջազգային հուշամրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը 49-րդ քայլից հետո սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի ավարտեց պարտիան Վլադիմիր Կրամնիկի հետ:
Սա Լևոնի երկրորդ անընդմեջ ոչ-ոքին էր:
Մյուս մրցավեճերում Մագնուս Կառլսենը սպիտակ ֆիգուրներով հաղթեց Բորիս Գելֆանդին, իսկ Սերգեյ Կարյակինի և Խիկու Նակամուրայի պայքարն ավարտվեց ոչ-ոքի:
Յան Նեպոմնյաշչին և Վասիլի Իվանչուկը շարունակում են պայքարը: