Monday, 08 06 2026
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ

Ինչ է ուզում Սեյրան Օհանյանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օրերս, հարցազրույց տալով Հանրային հեռուստաընկերությանը, հերթական անգամ սպառնացել էր բանակը քննադատող հասարակական կազմակերպություններին, նաև հայտարարել, թե բանակը քննադատելու իրավունք ունեն միայն պրոֆեսիոնալները, ովքեր մասնագիտորեն տիրապետում են բանակին և ծառայել են այնտեղ:

Ընդհանրապես, Հայաստանի բանակի խնդիրներից մեկն էլ թերևս այն է, ընդ որում՝ կարևորներից մեկը, որ հասարակությունը բանակի հանդեպ լայն տեղեկատվական վերահսկողություն է իրականացնում առավելապես այն ժամանակ, երբ տեղի է ունենում մի ողբերգություն: Մինչդեռ, բազմաթիվ ողբերգությունների շղթան պետք է առաջացրած լիներ հակառակ արձագանք, և հանրությունը բանակի հանդեպ վերահսկողության իր իրավաչափ գործառույթը պետք է իրականացներ կանխարգելման միտումով, այսինքն՝ տեղեկատվական վերահսկողություն իրականացներ մշտական ակտիվությամբ, ինչը կարող է նպաստել ողբերգությունների կանխարգելմանը:

Այդ իմաստով, պաշտպանության նախարարը, կարծես թե զգալով, որ դա իսկապես կարող է ստիպել մշտական վերահսկողություն սահմանել, փորձում է հակառակն անել՝ հանրության արգելելով զբաղվել բանակով: Երբ հռչակվում է այսպես ասած՝ պրոֆեսիոնալիզմի չափանիշ, ապա դա նշանակում է, որ քողարկված ձևով դրվում է բանակի հանրային վերահսկողության, հաշվետվողականության արգելք: Մինչդեռ այդ արգելքը բացարձակապես անտրամաբանական է և, թերևս, առաջին հերթին հենց նախարարի կոմպետենտությունն է կասկածի տակ դնում:

Իհարկե հասկանալի է, որ Սեյրան Օհանյանը այդ արգելքը դնում է ոչ թե ոչ կոմպետենտությունից, այլ հակառակը՝ իրավիճակը լավ պատկերացնելուց ելնելով, հասկանալով, որ հանրության ճնշման ներքո ինքը կա՛մ պարտավոր է առարկայական քայլեր անել զինուժի բարեփոխման ուղղությամբ, կա՛մ հրաժարական տալ: Դրա համար էլ նախարարն ընտրում է այսպես ասած՝ «ոսկե միջին» մի տարբերակ, որը ենթադրում է հաշվետվողականության լղոզված իրավիճակ, միևնույն ժամանակ՝ մանևրի դաշտ թե՛ զինուժի այսպես ասած՝ ավանդական սեգմենտի մոտ, թե՛ հանրության առաջ: Այլապես Սեյրան Օհանյանը լավ է հասկանում, որ հանրությունը հայկական բանակը քննադատում կամ բանակում առկա արատավոր երևույթները մատնանշում է ոչ թե ռազմատեխնիկական տեսանկյունից, այլ այնտեղ տիրող մթնոլորտի, բարքերի, արժեքների տեսանկյունից:

Հանրությունը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն փորձել, ու թերևս չեն էլ փորձի միջամտել կամ քննարկել հայկական բանակի մարտակարգային պատրաստությանը վերաբերող գործընթացները, բանակի մարտունակության ապահովման մասնագիտական տարրերը: Բոլորն էլ հասկանում են,- ու քաղաքացիները նաև դա Սեյրան Օհանյանից և որևէ այլ բարձրաստիճան զինվորականից պակաս չեն հասկանում,- որ այդ ամենը պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, թեմային տիրապետում, համապատասխան տեղեկատվություն: Խնդիրն ամենևին դա չէ: Դա ռազմական փորձագետների խնդիրն է:

Հանրությունը դնում է բանակային բարքերի, փոխհարաբերությունների, սպաների վարքագծի, զինվորների կարգապահության, իրավահարաբերությունների խնդիրը, ինչը ամենևին չի պահանջում ռազմական մասնագիտական պատրաստվածություն: Բայց պաշտպանական գերատեսչությունը, ինչպես երևում է, այդ հարցերում հանրությանը տալու կոնկրետ պատասխան չունի, որովհետև հանրային պահանջները բավարարող կոնկրետ գործեր չի կատարում: Այդ իսկ պատճառով փորձ է արվում խնդիրը տեղափոխել զուտ ռազմական, նեղ մասնագիտական հարթություն՝ փորձելով առկա արատավոր բարքերը լղոզել այդ հարթության վրա: Արդյունքը, որպես կանոն, լինում է այն, որ բանակում արձանագրվում է հերթական ողբերգական միջադեպը, ինչին հաջորդում են հետմիջադեպային ցավը, մեղադրանքները, քննադատությունը, արդարացումները:

Այդ շղթան արդեն մի քանի անգամ ցավալիորեն կրկնվել է, ու հենց այն պատճառով՝ որ պաշտպանական գերատեսչությունը ամեն կրկնությունից հետո ոչ թե մտածում է, որ վատ է արձագանքել հանրության պահանջներին, այլ որ վատ է փակել հասարակության բերանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում