Friday, 05 06 2026
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

Թուրքիան «Զրո կոնֆլիկտ հարևանների հետ» երկդիմի իր քաղաքականությունն այսօր վերածել է «Հարևանների հետ զրո բարեկամության»

Ինչպես նշված է Եվրոպայի հայերի համագումարի հայտարարության մեջ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային հարցերում դատավորի դեր ստանձնելու իր հավակնություններում ամեն օր ավելի է ծավալվում:

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է.

«Էրդողանն իր այդ ընթացքը գագաթնակետին հասցրեց, երբ Սիրիայի վարչակարգին կոչ արեց «ժողովուրդ չկոտորել»` հավելելով, որ «այլապես պատմությունը նրան հիշելու է որպես արյունարբու»:

Հայ ազգի դիակի վրա պետություն կառուցողների ժառանգորդներ պարոն Էրդողանն ու թուրք պետական մյուս գործիչները ինչպե՞ս են համարձակվում այլոց գլխին բարոյական խրատներ կարդալ, երբ ողջամիտ աշխարհին հակադրվելով և նույնիսկ մերժելով թուրք առաջադեմ մտավորականության առաջարկները, իրենց նախնիների կողմից մարդկության դեմ կատարված հրեշային հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը և հայ ազգին իր բնօրրանից բռնագաղթի ենթարկելու իրողությունը ընդունելու և ներողություն խնդրելու փոխարեն, Հայոց ցեղասպանության եղելությունը հարցականի տակ դնելով, շարունակում են ցեղասպանության քաղաքականությունը:

Թուրքիան նույնպես ընդիմանում է սրբագրելու երկրի քաղաքացիական խտրական օրենսդրությունը, որ արդեն երեք տասնամյակ է, ինչ եվրոպական կառույցները հորդորում են նրանում փոփոխություն մտցնել, և առաջին հերթին Թուրքիայի սահմանադրությունից ջնջել 301-րդ տխրահռչակ միջնադարյան հոդվածը, որի վերջին զոհն է բոլոր ազգային փոքրամասնությունների տառապանքների մասին խոսող հրատարակիչ Զարաքոլուն:

Ուստի նախքան եվրոպական երկրների առաջնորդների առողջ հորդորներին անսալու և դեմ հանդիման գալու սեփական պատմության մութ էջերի հետ, որից հետո միայն Թուրքիան կարող է ընդունվել որպես քաղաքակիրթ աշխարհի ընտանիքի անդամ, Էրդողանը իրավունք չունի ուրիշներին բարոյական խրատներ տալ:

Թուրքիան «Զրո կոնֆլիկտ հարևանների հետ» երկդիմի իր քաղաքականությունն այսօր փաստորեն վերածել է «Հարևանների հետ զրո բարեկամության», գրեթե բոլոր հարևանների դեմ ամենօրյա գրգռություններ հրահրելով և հակադրվելով միջազգային հանրության հորդորներին, համառորեն շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի 37-ամյա բռնագրավումը:

Ո՞ր միամիտը կարող է հավատալ, որ Թուրքիան Գազայի հարցում մարդասիրական և ոչ շահադիտական նպատակներ է հետապնդում, երբ ինքն արդեն 18 տարի է ինչ դաժանորեն շրջափակման է ենթարկել փոքրիկ Հայաստանը՝ չթաքցնելով իր ցեղապաշտական գաղափարները, որ այդ շրջափակումով զինակցում է իր ենթադրյալ ցեղակից Ադրբեջանին:

Կոչ ենք ուղղում արաբ, մասնավորապես Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդներին, չվստահել Թուրքիային և լինել ինքնուրույն:

Արաբ ժողովուրդը, որ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո գրկաբաց ընդունեց հայ որբերին ու փախստականներին, ինքն էլ իր հերթին Թուրքիայի մեծապետական քաղաքականության զոհն էր:

Չպետք է վստահել Թուրքիային մանավանդ այսօր, երբ այլևս նա չի թաքցնում տարածաշրջանի ժողովրդներին կոտորելու և ստրկացնելու հաշվին գոյատևող, Օսմանյան կայսրության վերականգնման երազանքը:

Կոչ ենք ուղղում նաև եվրոպական ու միջազգային կառույցներին, որ տարածաշրջանային մարդասիրական ծրագրերից ոչ մեկում չներառեն Թուրքիային, քանի դեռ նա չի ընդունել հայերի դեմ իրականացրած Ցեղասպանությունը և չի լրացրել եվրոպական կառույցների կողմից իր դեմ դրված նախապայմանները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում