Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրում է.
Լյուստրացիա պարտադիր պետք է արվի: Այն պետք է արվեր Անկախության հռչակումից անմիջապես հետո, բայց չարվեց: պատճառների մասին չխոսենք: այսօր էլ դա հնարավոր չէ, քանի որ իշխանական ողջ համակարգն է արատավոր ու գործակալական ցանցի մաս:
Մի օր, երբ Հայաստանում օրինական իշխանություններ կլինեն դա կլինի նրանց առաջին գործերից մեկը: Իսկ ի՞նչ վատ բան կա, որ «Ժառանգությունը» նման առաջարկով է հանդես եկել:
Ես ՈՂՋՈՒՆՈՒՄ եմ «Ժառանգության» այս նախաձեռնությունը: