Ճապոնիայի վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանի տարածքում բրնձի մեջ հայտնաբերվել է ռադիոակտիվ ցեզիումի բարձր պարունակություն:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությանը, նոր բրնձի բերքի մեկ կիլոգրամում պարունակվում է շուրջ 630 բեկերել ռադիոակտիվ ցեզիում: Ճապոնիայի իշխանությունները ուսումնասիրում են բրնձի օգտագործումը և պրեֆեկտուրայի տարածքից դուրսբերումն արգելելու հնարավորությունը:
Ավելի վաղ գիտնականները հաղորդում էին, որ «Ֆուկուսիմա»-ում տեղի ունեցած վթարից հետո Ճապոնիայի մի քանի շրջաններում գյուղատնտեսական հողերի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի սահմանները:









































