ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 15 տրլն դոլարի սահմանը: Այս մասին հաղորդում է Fox News-ը` վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները:
Մասնավորապես նշվում է, որ պետպարքի չափը հասել է 15 տրլն 33 մլրդ 607 մլն դոլարի, որը կազմում է այս տարվա օգոստոսին սահմանված պետական պարտքի թույլատրելի չափի 99%-ը: Վերլուծաբանների կարծիքով` այս տվյալները ցույց են տալիս ամերիկյան տնտեսության անկայուն վիճակը:
Նոյեմբերի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի հատուկ կոմիտեն պետք է ներկայացնի առնվազն 1.2 տրլն դոլարով պետական ծախսերը կրճատելու ռազմավարությունը:









































