Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանում գտնվող Թուրքիայի տնտեսական նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ Թուրքիայում ստեղծվելու է Թըրքեյվուդ, ինչպես որ ԱՄՆ-ում կա Հոլիվուդը, իսկ Հնդկաստանում՝ Բոլիվուդը։
Չաղլայանը հայտարարել է, որ այդ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են՝ ընդգծելով, որ Թուրքիայի ռեժիսորների միությունը համագործակցության պայմանագիր է ստորագրել Հնդկաստանի միջազգային կինոակադեմիայի հետ։









































