Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին` ժամը 18.56-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի թիվ 34/1 շենքի 4-րդ բնակարանում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել`19.19-ին: Մասամբ այրվել է ճաշասենյակի գույքը:
Հրշեջ-փրկարարները բնակարանից անվնաս դուրս են բերել և ոստիկանության աշխատակիցներին հանձնել տանտեր, 1961թ. ծնված Հ. Մարտիրոսյանը (ըստ նախնական տվյալների` Մարտիրոսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ):







































