Երևանի կամերային թատրոնում դերասան Սերգեյ Դանիելյանը ներկայում հանդես է գալիս նոր` «Խանգարող հանգամանք» մոնոներկայացմամբ:
Սա, ըստ դերասանի, իր նախորդ` «Ինչպես ես դարձա տղամարդ» ներկայացման շարունակությունն է: «Այն մեկը պարզապես կանանց մասին էր, սա՝ տղամարդկանց: Ներկայացումը stand-up կատակերգության ոճով է»,- տեղեկացրեց դերասանը:
Նրա խոսքով` ներկայացման մեջ արտաhայտված են իր դիտարկումները կին-տղամարդ հարաբերությունների, սեքսի մասին: Աշխարհում բոլորի մոտ ինչ-որ պահի կուտակումներ են լինում, մարդիկ նստում ու գրում են այն, ինչին այդ պահին ցանկանում են հաղորդակից դարձնել հանդիսականին:
Դերասանը չցանկացավ բացել փակագծերը, միայն առաջարկեց մարդկանց գալ ու դիտել ներկայացումը:










































