«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ պետբյուջեի քննարկումների ժամանակ իրենց աշխատավարձը բարձրացնելու խնդրանքով Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմած քաղծառայողների հանդեպ սկսվել է հալածանքների շարք:
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ նրանց այս օրերին հեռացնում են աշխատանքից:
«Եվ սա այն բանի համար, որ քաղծառայողները Ս. Սարգսյանին էին հիշեցրել նրա նախընտրական ծրագրի դրույթներից մեկը, որ 2012թ. արդեն պետք Է բարձրացված լինեն իրենց աշխատավարձերը, ինչը, սակայն հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսված չէ: Այդ փաստը հաստատեց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ելույթ ունենալով Աժ ամբիոնից՝ հայտարարեց, որ այս իշխանությունները խոչընդոտ են քաղաքացիական հասարակության ճանապարհին»:







































