Հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել իրենց պատիվը պաշտպանելու համար սպանություն կատարած 8 հոգու:
Այդ զարհուրելի դեպքը տեղի է ունեցել 20 տարի առաջ՝ 1991 թ., երբ բարձրագույն կաստայից տղան և աղջիկը փախչել են: Մի քանի օր հետո նրանք զղջալով վերադարձել են՝ հույսով, որ ծնողները կներեն իրենց: Այնինչ ծնողները ոչ միայն չեն ներել, այլև երիտասարդներին, որպես պատիժ, այրել և կախաղան են բարձրացրել: