Tuesday, 16 06 2026
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով

Ինչպե՞ս փրկել Սիրիայի հայկական համայնքը

Բոլորին է հայտնի, որ Սիրիան կարևոր դերակատարություն ունի մերձավորարևելյան գործընթացներում, և այնտեղ զարգացող իրադարձությունները արդեն մի քանի ամիս շարունակ գտնվում են աշխարհի ուշադրության կենտրոնում: Հակակառավարական ելույթները, որ բխել են մարտ ամսին, մեզ` հայերիս հետաքրքրում են նաև այնքանով, որ այստեղ շոշափվում են 60-80 հազարանոց հայ համայնքի շահերը: Հայաստանում շատ են քննարկում, թե ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա հայկական համայնքը ներքաղաքական զարգացումների ժամանակ և ինչ քայլերի պետք է դիմի` համայնքի կյանքը չվտանգելու համար:

Ակնհայտ է, որ վերջին ամիսներին հայկական համայնքը բավականին կոպիտ սխալներ թույլ է տվել այս հարցում` որդեգրելով ակնհայտ իշխանամետ դիրքորոշում: Հայերը, փորձելով «Հռոմի պապից կաթոլիկ երևալ», ամենաեռանդուն կերպով պաշտպանում են գործող ռեժիմին, լինում կառավարամետ ցույցերի առաջին գծում: Բանը հասավ նրան, որ Ասադ ընտանիքի նկատմամբ իրենց սերն ու հարգանքն արտահայտելու համար սիրիահայ համայնքի ներկայացուցիչները նախագահ Բաշար Ալ-Ասադի նկարներով դուրս եկան Համահայկական խաղերի բացման արարողությանը: Անշուշտ, հայերը մեծ առավելություններ են ստացել Ասադների ընտանիքի կառավարման օրոք: Սակայն սիրիահայերը Լիբանանում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմից հետո պետք է հասկացած լինեին, որ «ակտիվ չեզոքության քաղաքականությանն» այլնընտրանք չկա, երբ հայտարարվում է, որ հայը այդ երկրի ակտիվ քաղաքացին է, սակայն չի պատրաստվում հարել որևէ կողմին: Հայաստանում այս հարցը քննարկելիս միշտ հանդիպում ենք ապոկալիպտիկ և աղետալի կանխատեսումների, երբ գրեթե բոլորը համոզմունք են հայտնում, որ իշխանափոխությունից հետո հայը տեղ չի ունենալու Սիրիայում, իսկ հայկական համայնքի օրերը հաշված կլինեն: Եվ այս ամենը համեմվում է «կեցցե՛ Ասադը» և «մահ Արևմուտքին» կարգախոսներով:

Ակնհայտ է, որ վերջին շաբաթների զարգացումները մեզ հուշում են, որ աշխարհում քաղաքական կուլիսներում որոշում է կայացվել Բաշար Ալ-Ասադի իշխանության վրա ճնշումների մեծացման, ընդհուպ մինչև նրա հեռացման վերաբերյալ: Դրա մասին են խոսում արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները, արևմտյան և արաբական լրատվամիջոցների փոխվող տոնայնությունը, ինչպես նաև Արաբական պետությունների լիգա կազմակերպության կայացրած որոշումը, համաձայն որի՝ սառեցվել է Սիրիայի անդամակցությունն այդ կազմակերպությանը: Ալ-Ասադի մոտալուտ պաշտոնանկության կամ կատարյալ մեկուսացման մասին է խոսում նաև հարևան Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի կոչը Սիրիայի նախագահին` անհապաղ հեռանալու հորդորով:

Սիրիական ծայրահեղական կազմակերպությունների ղեկավարների շուրթերից հաճախ հնչում է` «ալավիներին` գերեզման (փոքրաթիվ կրոնական ուղղություն Սիրիայում, որին պատկանում է Ասադ ընտանիքը և որը մեծ ազդեցություն է ունեցել Սիրիայի քաղաքական կյանքում վերջին 40 տարիների ընթացքում), քրիստոնյաներին` Լիբանան» կարգախոսը: Սա որոշակի խուճապային տրամադրություններ է ստեղծում քրիստոնյա համայնքներում, իսկ հայկական համայնքում արդեն սաստկացել են խոսակցությունները` երկիրը լքելու և այլ երկրներ տեղափոխվելու մասին: Մենք՝ հայերս, սովոր ենք նստել և սպասել, որ մեր հարցերը ինչ-որ մեկը կլուծի կամ փաստել, որ արդեն լուծել են: Իրոք իրավիճակը բավականին լուրջ է: Սակայն արդյո՞ք այլևս ոչ մի բան հնարավոր չէ փրկել, արդյո՞ք մենք պատրաստ ենք այսքան հեշտ հրաժարվել Սիրիայում մեր համայնքից, որն ավանդաբար կարևոր դերակատարություն է ունեցել այդ երկրի հետ մեր հարաբերություններում: Իհարկե, սա չի կարելի թույլ տալ: Սիրիայում հայկական համայնքային կազմակերպություններն արդեն թույլ են տվել կոպտագույն սխալներ` խախտելով նման պետություններում չեզոքության սկզբունքը: Սակայն Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կարող է այստեղ շատ կոնկրետ քայլերի դիմել, որը կթուլացնի լարվածությունը` կապված ընդդիմության` հայկական համայնքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ:

Ոմանք կարող են ասել, թե Հայաստանն իրավունք չունի խառնվելու Սիրիայի ներքին գործերին և միջամտելու այդ գործընթացներին, դա Սիրիայի իշխանությունները սվիններով կընդունեն: Սա ճիշտ կլիներ միայն այն դեպքում, եթե մենք չունենայինք մեր շահերը այդ երկրում և չունենայինք նման մեծ համայնք, որի արժեքը դժվար է թերագնահատել: Այս համատեքստում ավելորդ չի լինի հիշատակել, որ այս օրերին Սիրիայի ընդդիմության հետ բանակցում են Սիրիային լոյալ և դաշնակից այնպիսի կառավարություններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը. Սիրիայի միասնական ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Ղալյունի հետ Մոսկվայում բանակցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ The Telegraph-ի հաղորդված տվյալների համաձայն` Սիրիայի թիվ մեկ դաշնակցի` Իրանի իշխանությունները հանդիպումներ են ունենում սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Այս ֆոնին ՀՀ իշխանություններն էլ պետք է փորձեն շփումներ հաստատել ընդդիմության ներկայացուցիչների հետ` իրենց համար ամենակարևոր հարցը լուծելու համար: Սա այն դեպքերից է, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է օգտագործվեն` այս հարցին լուծում տալու համար: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հավաստիացումներ ստանալ հայկական համայնքի անվտանգության վերաբերյալ, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս երկրում: Այդ հայտարարությունները թույլ կտան քիչ թե շատ հանգստացնել համայնքին, ուր արդեն «ճամպրուկներն են կապում»: Այս բանակցությունները շատ դիվանագիտորեն կարող են ներկայացվել նաև Սիրիայի գործող իշխանություններին` նշելով, որ սիրիական ընդդիմության սպառնալիքները հայկական համայնքին միայն Սիրիայի ներքին գործը չէ: Սիրիացի իշխանավորներին կարելի է նաև հիշեցնել, որ նրանք կարծես թե մոռացել էին Հայաստանի հետ լավ հարաբերությունների մասին այն ժամանակ, երբ մոտ 10 տարի առաջ հանկարծ լավացան Բաշար Ալ-Ասադի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները:

Ի վերջո, հերիք է նստել ու սպասել, որ ինչ-որ մեկը պետք է քո հարցերը լուծի:

Հեղինակը արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում