Tuesday, 23 06 2026
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան

«Հայաստանն արաբական և արևմտյան աղբյուրներում» թեմայով միջազգային գիտաժողով Կահիրեի համալսարանում

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում նոյեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Հայաստանն արաբական և արևմտյան աղբյուրներում» թեմայով 4-րդ միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

Այն կազմակերպվել էր Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելի հովանավորությամբ և Եգիպտոսում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԵԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Գալալը, անվանի եգիպտացի մտավորականներ, Կահիրեի և այլ համալսարանների պրոֆեսորներ, ուսանողներ, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Մոթազ Սայիդ Աբդալլահը և կենտրոնի տնօրեն Զեյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի դերը հայ-արաբական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացման գործում:

ՀՀ դեսպանն ընդգծել է, որ գիտաժողովի ծրագրում ավելի քան 20 եգիպտացի գիտնականների զեկուցումների առկայությունն այն հանգամանքի խոսուն վկայությունն է, որ կենտրոնին հաջողվել է իր գործունեության մի քանի տարում կտրուկ ավելացնել հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ Եգիպտոսի գիտական շրջանակներում:

Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել նաև Հայաստանից, Սիրիայից և Լիբանանից ժամանած մասնագետներ:

Հինգ նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված է եղել Օսմանյան կայսրությունում Հայկական հարցին:

Հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամի «Հայկական հարցի նկարագրությունը ժամանակակից արաբական գրականությունում (1878-1923թթ.)», Ալի Սաբեթ Սաբրիի «1894-1896թթ հայկական ջարդերը ակադեմիական տեսանկյունից», Նարինե Հարությունյանի (Հայաստան) «1894-1896թթ հայկական ջարդերի արտացոլումը Կահիրեի «Ալ-Մուշիր» ամսագրում», Նորա Արիսյանի (Սիրիա) «Հայերը սիրիական մամուլում» զեկուցումները:

Գիտաժողովի նյութերն առանձին գրքով կտպագրվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում