Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները որոշել են նամակ հղել ԱԷՄԳ-ին, որը Թեհրանի գրավոր պատասխանն է՝ ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույցի հրապարակմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։
Վերջինս նշել է, որ իրենք որոշել են փաստարկված պատասխան տալ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի զեկույցին։ Սալեհին հավելել է, որ Իրանը շարունակելու է իր շփումներն ԱԷՄԳ-ի հետ՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրին առնչվող ԱԷՄԳ-ի զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն Իրանից պահանջել էր պատասխանել ԱԷՄԳ-ի զեկույցին։