Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը առաջին սերնդի iPhone-ի մշակման փուլում ցանկանում էր հրաժարվել բջջային օպերատորների ծառայությունից և ստեղծել սեփական անլար ցանց՝ Wi-Fi տեխնոլոգիաների հիման վրա: Այս մասին հաղորդում է Computerworld կայքը` մեջբերելով հեռահաղորդակցման ոլորտի հայտնի փորձագետ Ջոն Սթենթոնի խոսքերը:
Սթենթոնի փոխանցմամբ` Ջոբսն այդ գաղափարից հրաժարվեց մոտ 2007թ., և նույն թվականի հունիսին շուկա դուրս եկավ iPhone սմարթֆոնների դեբյուտային մոդելը, որը ԱՄՆ-ում վաճառում և սպասարկում էր AT&T GSM-օպերատորը:
Սեփական անլար ցանցը Apple-ին հնարավորություն կտար ամբողջությամբ վերահսկել iPhone-ի աշխատանքի համար անհրաժեշտ ամբողջ էկոհամակարգը:
Apple-ի ժամանակակից սարքերը Wi-Fi-ի ակտիվ միացման պայմաններում իրենց օգտատերերին հնարավորություն են տալիս շփվել առանց բջջային ցանցին միանալու:









































