Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտին պետության նախագահին ներկայացրել է նախարարների կաբինետի հիմնական կազմը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով նախագահական պալատի տարածած հաղորդագրությունը:
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն 68-ամյա Մարիո Մոնտիին երկրի վարչապետ նշանակեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 13-ին հրաժարական տվեց վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին:
Մոնտին երկու օրվա ընթացքում կուսակցության ներկայացուցիչների, քաղաքական խմբերի և միությունների հետ խորհրդակցություններ է անցկացրել նոր կառավարության ձևավորման շուրջ և եկել ընդհանուր համաձայնության:











































