Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Չկա պահը ևս մեկ անգամ բաց թողնելու իրավունք

Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, ելույթ ունենալով «Վրաստանի բանկ»-ի նոր շենքի բացման արարողությանը, հայտարարել է, թե Վրաստանը ավելի ուժեղացավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ կիրառեց այդ երկրի հանդեպ: Սաակաշվիլին ասել է, թե դա Վրաստանի համար էլ ավելի ուժեղանալու խթան հանդիսացավ: Նա հայտարարել է, որ Վրաստանը ներկայումս պետք է դառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոն, կանոններ և չափանիշներ թելադրի տարածաշրջանին:

Սաակաշվիլիի այս հավակնությունները նոր չեն: Եվ դրանցում փաստացի չկա որևէ դատապարտելի բան: Սաակաշվիլին ցանկանում է լինել տարածաշրջանային առաջնորդ և ցանկանում է Վրաստանում իր իրականացրած բարեփոխումները դարձնել իր հավակնության փաստարկ՝ հավակնությունն առաջ մղելու համար աջակցություն ակնկալելով նաև միջազգային հանրությունից:

Տարածաշրջանային առաջնորդի հավակնություն էր փորձում ներկայացնել նաև Սերժ Սարգսյանը, երբ նոր էր ստանձնել Հայաստանի նախագահի պաշտոնը: Նա հանդես էր գալիս նոր նախաձեռնությունների մասին հայտարարությամբ՝ այդ համատեքստում էլ անընդհատ խոսելով հայ-թուրքական և Ղարաբաղի խնդիրները փոխզիջումային կարգավորման միջոցով հանգուցալուծելու և այդպիսով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին: Սերժ Սարգսյանը միջազգային հանրությունից աջակցություն էր ակնկալում՝ ներկայանալով որպես այդ փոխզիջումներին ամենապատրաստ նախագահը տարածաշրջանում:

Ինչպես տեսնում ենք, Սաակաշվիլին ու Սարգսյանը տարբեր փաստարկներ էին փորձում դնել իրենց հավակնության հիմքում: Եթե Սաակաշվիլին հիմքում փորձում էր դնել երկրի ներքին բարեփոխումների փաստարկը, ապա Սարգսյանը փորձում էր խուսափել դրանից և շեշտը դնել տարածաշրջանային հանդուրժողության և փոխզիջումային համարձակության վրա: Սերժ Սարգսյանի փաստարկային մեխանիզմը միջազգային հանրությունը կարծես թե չգնահատեց՝ ստիպելով նրան հրաժարվել այդ մեխանիզմից և անցնել առավելապես ներքին բարեփոխումների թեմատիկային: Սաակաշվիլիին միջազգային հանրությունը գուցե գնահատում է, բայց կարծես թե չի գնահատում Վրաստանին:

Երևի թե աներկբա է, որ տարածաշրջանային առաջնորդ պետության խնդիրը կա միջազգային հանրության օրակարգում: Դա նաև բնական է, որովհետև համաշխարհային քաղաքականությունն իրականացվում է հենց այդ մեխանիզմով, երբ աշխարհի ազդեցիկ պետությունները գործընկերներ են ընտրում տարածաշրջանում և աշխատում նրանց հետ: Անկախությունից ի վեր՝ Հայաստանի հանդեպ Արևմուտքի զգալի ուշադրությունը կարծես թե հուշում է, որ տարածաշրջանային գործընկերոջ դերում Արևմուտքը տեսնում էր հենց Հայաստանին:

Հայաստանը Հարավային Կովկասում իսկապես զգալի առաջ էր անցել հարևաններից և ակնհայտորեն հանդիսանում էր համաշխարհային զարգացումներին ամենաադեկվատ պետությունը: Սակայն ժամանակի ընթացքում Հայաստանը կորցրեց այդ առաջատարությունը, իսկ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո առաջատարությունն ակնհայտորեն անցավ Վրաստանին: Բայց անցած տարիներին ակնհայտ դարձավ Վրաստանում համակարգային բարեփոխումների ընթացքի դանդաղումը: Սաակաշվիլին, սկսելով լայն թափով, կարծես թե չի կարողանում նույն կերպ շարունակել, և վրացական իրականության մեջ ներկայումս համակարգային խնդիրները սկսում են իրենց զգացնել տալ նույնքան, որքան համակարգային բարեփոխումներն էին զգացնել տալիս մեկ-երկու տարի առաջ:

Եվ կարծես ակնհայտ է, որ Արևմուտքը այդուհանդերձ «վերադառնում» է դեպի Հայաստան: Ստացվում է հետաքրքրական մի խաչաձևում՝ միջազգային հանրությունը վստահում է Սաակաշվիլիին, բայց չի վստահում Վրաստանին, և, միևնույն ժամանակ, չի վստահում Հայաստանի իշխանությանը, բայց վստահում է Հայաստանին, գնահատում Հայաստանի պոտենցիալը: Նաև այդ իրողությունն է, որ Հայաստանում թողել է իր ազդեցությունը թե՛ ներքաղաքական, թե՛ ներիշխանական իրավիճակի վրա՝ առաջ բերելով բոլորովին նոր տեսակի զարգացումներ:

Հայաստանը մի անգամ բաց է թողել այդ պահը: Ինչպես ցույց տվեցին հետագա տարիները, այդ բացթողումն ու հապաղումները շատ թանկ նստեցին պետության վրա: Եվ այժմ ուղղակի չկա երկրորդ անգամ պահը բաց թողնելու իրավունք, որովհետև պետությունը պարզապես չունի ևս մեկ այդպիսի բացթողում մարսելու ֆիզիկական և հոգեբանական ռեսուրս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում