Monday, 15 06 2026
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Գոբիում հայտնաբերվել են նոր գաղտնի օբյեկտներ (լուսանկարներ)

Գոբի անապատում առեղծվածային ցիկլոպյան օբյեկտների մի մասը, որոնք հայտնաբերվել էին Google արբանյակային լուսանկարների շնորհիվ և ցնցել համացանցային հասարակությանը, արդեն բացահայտվել են, սակայն նրանց ծագումն ու մի քանի հսկայական կառույցների նշանակությունը դեռ անհայտ են մնում: Միաժամանակ, օգտատերերի կողմից արված հետազոտությունների արդյունքում անհայտ կառույցներ են հայտնաբերվել նաև Չինաստանի այլ տարածքներում:

 Wired.com կայքը հայտնում է, որ դեռ հնարավոր չէ պատասխանել այն հարցերին, թե ինչ են իրենցից ներկայացնում անապատի կենտրոնում կանաչ ուղղանկյունների մեծ կուտակումները:  Հայտնի չէ նաև, թե ինչի համար են նախատեսված անբնական երկնագույն հսկայական  խորանարդները: 

 Անհասկանալի են նաև իրար մեջ խաչվող հսկայական գծերը, խորանադները, որոնց կողքին առկա են այրված ռազմական տեխնիկայի մնացորդներ, ինչպես նաև վիթխարի վանդակները:  Փորձագետները չեն բացառում, որ դրանք կարող են լինել տարբեր բնագավառներում գործածվող ազգային  տնտեսության տարբեր օբյեկտներ:

 Իսկ բլոգերները ենթադրում են, որ դրանք հնարավոր է ունեն ռազմական նշանակություն, իսկ բրիտանացի փորձագետ Թիմ Ռիպլին այդ կառույցները համեմատել է ԱՄՆ Նևադա նահանգում տեղակայված Պենտագոնի «51 գոտի» գաղտնի հենակետի հետ:  Հնչել են նաև այլ տարբերակներ, այն որ չինացիները անապատում կառուցում են ամերիկյան քաղաքների մեծամասշտաբ «քարտեզ», որպեսզի վերամշակեն իրենց վրա հնարավոր հարձակումները, ինչպես նաև օբյեկտները կարող են ծառայել չինական արբանյակ-լրտեսների համապատասխանեցման համար:

Ինչպես գրում է բրիտանական The Guardian թերթը, նման հետազոտության դեպքում ակնհայտ է, որ նկարների մեծ մասում ոչ մի արտառոց բան չկա. դրանք արդյունաբերական օբյեկտներ են և ռազմական ուսուցման վայրեր, որոնք չի թաքցնում նույնիսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

Երկնագույն հսկայական ուղղանկյուն կառույցը Լոպ Նուր լճում կալիում արտադրող աշխարհում խոշորագույն գործարանն է: Մյուս նկարները գտնվում են այս շրջանի մոտ, որտեղ տեղակայված է Լոպ Նուրի հայտնի ռազմական ուսուցման կենտրոնը: Հենց այստեղ էր նախկինում Չինաստանը անցկացնում միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումներ: Այս տարածքը մինչև հիմա փակ ռազմական գոտի է: Ընդ որում չինացիները չեն հերքում և չեն էլ թաքցնում այս ռազմական ուսուցանման կենտրոնի առկայությունը:

Իսկ մի քանի այլ նկարներից կարելի է ենթադրել, որ դրանք կարող են լինել նաև քամու միջոցով աշխատող էլեկտրասարքեր: Ինչպես հայտնի է, Չինաստանը վերջին տարիներին քամու էներգետիկայի բնագավառում առաջատար դիրք ունի: 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում