Թուրքական Medyarazzi կայքի փոխանցմամբ՝ Վանում տեղի է ունեցել նոր երկրաշարժ։ Սա վերջին շրջանում Վանի երրորդ խոշոր երկրաշարժն է. այն ունեցել է 5.2 մագնիտուդ ուժգնություն։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վանից ոչ հեռու։
Երկրաշարժի արդյունքում Վանում առաջացել է խուճապ։ Դա մասնավորապես վերաբերում է հիվանդանոցներին։ Զոհերի ու ավերածության մասին առայժմ ոչինչ չի նշվում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Վանի նահանգում տեղի էր ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին զոհ էր գնացել ավելի քան 600 մարդ։ Իսկ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել էր 40 մարդ։










































