Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Կարո՞ղ է Լիսկան դառնալ այդ մեկը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հերթական արկածը, որ տեղի էր ունեցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, երբ Լիսկան հարձակվել էր կին գործարար Սիլվա Համբարձումյանի վրա, երեկ շարունակություն է ունեցել Հատուկ քննչական ծառայությունում: Այնտեղ քրեական գործ են հարուցել Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա:

Այժմ հարցն այն է, թե ինչ է սպասում Սուրիկ Խաչատրյանին՝ գործի կարճո՞ւմ, թե՞ քրեական պատասխանատվություն: Անկեղծ ասած, դժվար է հավատալ, որ բանը կհասնի դրան: Լիսկային ամենաշատը կարող են գործից հանել, մի երկու կորուստ էլ նա հավանաբար բիզնեսների առումով կարող է ունենալ, իսկ հետո կշարունակի իր ծառայությունը մատուցել իշխանությանը: Գրեթե նույն վիճակն էր, օրինակ, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության պարագայում: Նրան էլ համանման մի դեպքի համար պաշտոնանկ արեցին, մի փոքր փորձեցին նեղել բիզնեսների առումով, իսկ հիմա իշխանությունը պատրաստվում է Բեգլարյանի ծառայություններից օգտվել խորհրդարանական ընտրության ընթացքում:

Սուրիկ Խաչատրյանն էլ Սյունիքում է մեծ ռեսուրսների տիրապետում, տարիներ շարունակ համակարգել է ձայներ հավաքող ընտրակեղծարար մեքենան, և ներկայիս պատասխանատու պահին իշխանությունը, անշուշտ, նրանից չի կարող մեկընդմիշտ հրաժարվել և այդ մեքենան ենթարկել անտերության ռիսկի: Կարո՞ղ է արդյոք ընդհանրապես այլ զարգացում լինել Հայաստանում այդպիսի դեպքերում: Կարող է իհարկե, և ինչ-որ մեկից այն պետք է սկսվի: Եվ ի վերջո, Լիսկան կարող է դառնալ այդ մեկը: Պարզապես դժվար է հավատալ, որ իշխանությունը երբևէ կսկսի այդ բանը: Չի սկսել մինչև հիմա, ունենալով սկսելու բազմաթիվ առիթներ: Հետևաբար, չկան հիմքեր կարծելու, որ Լիսկայով կարող է ինչ-որ բան սկսել: Ինչ-որ բան Լիսկայով կարող է ուղղակի շարունակվել:

Ներկայիս իրողությունների պարագայում դա էլ երևի թե քիչ չէ, որովհետև կարող էր ավելի վատ լինել, և ամեն ինչ մնար մեռյալ կետում, անշարժության մեջ: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում, և հասարակությունը պետք է ժամանակի ընթացքում առավել պահանջկոտ դառնա այդպիսի իրավիճակում և դադարի ակտիվ դիտորդի դերում մնալ, այլ հանդես գա որպես ակտիվ ճնշող, իշխանությանը ներկայացնելով պահանջներ և ավելի ու ավելի սրելով սկսելու հրամայականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում